«Այլ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը կոչ է արել գնդակահարել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հենց ռուսական ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ:
«Շտապ փրկել Ռուսաստանի պատիվը, գնդակահարել Պերմյակովին հենց բազայի տարածքում: Հայ ընտանիքին սպանած զինվոր Պերմյակովի հետ պատմությունը պետք է լուծվի հնարավորինս շուտ, քանի որ այս այրունալի սպանդն ամեն Աստծո օր հարված կհասցնի Ռուսաստանի ազգային շահերին: Նրան արդարացում չկա ու չի կարող լինել»,- գրել է նա իր «Живой журнал»-ում:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ այլ ելք կա, որը թույլ է տալիս չհակասել «սեփական հանցագործին անձամբ դատելու ու այլ պետություններին չհանձնելու մասին» օրենքին:
«Այն է՝ հրատապ կարգով պետք է Հայաստանում անցկացվի ՌԴ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի նիստը, և հենց այնտեղ՝ բազայի տարածում դատի զինվոր Պերմյակովին, քանի որ հայ ժողովուրդը, դատելով ամեն ինչից, պահանջում է ամենախիստ պատիժը, իսկ ռուս ժողովուրդը երեխաներ սպանողին արդարացման խոսքեր չի գտնի»,-նշել է նա:
Նրա խոսքերով՝ քանզի հանցագործությունը մեկ այլ պետության տարածքում է կատարվել, ապա «կարելի է հաղթահարել մահապատժի մորատորիումն ու նրա դատավճիռն իրականացնել հենց ռազմաբազայի տարածքում Հայաստանի իշխանությունների ու ժողովրդրի ներկայությամբ»: