Լատվիայում արգելել են խոսել ռուսերեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի պետական լեզվի կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ անհրաժեշտ է աշխատանքի վայրում խոսել միայն լատվիերեն. գրում է gazeta.ru-ն:

«Անթույլատրելի է, որպեսզի իրենց ծառայողական ու մասնագիտական պարտականություններ կատարող աշխատակիցները միմյանց միջև շփվեն օտար լեզվով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իշխանությունների կարծիքով՝ ռուսաց լեզվով խոսելը սպառնում է լատվիերենին ու լատվիացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք է հանդիսանում:

Կենտրոնից նշել են, որ բողոքներ են ստացվել, որ ոչ պաշտոնական զրույցների ժամանակ բնակիչներն ավելի հաճախ խոսում են օտար լեզվով, մասնավորապես՝ ռուսերեն:




Լրահոս