Հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում, հունվարի 17-ին` ժամը 19.45-ին հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 63-ամյա Հարություն Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 61-ամյա Օլեգ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Հարություն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Հարություն Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Օլեգ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Դանակն առգրավված է: Նշանակվել է ԴՀՓ և ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: