«Կոշ» ՔԿՀ-ի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվել» է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվել» է: Նշենք, որ պատժի այս տեսակը կրող դատապարտյալն իրավունք ունի աշխատանքային օրերին առավոտյան լքել ազատազրկման վայրը, ասենք՝ գնալ աշխատանքի, իսկ երեկոյան նորից պետք է վերադառնա համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Մեր տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման «բաց» տեսակի ռեժիմի փակումը եղել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի որոշմամբ: «Կոշ» ՔԿՀ-ում այս ռեժիմով պահվող դատապարտյալների խնդիրը դեռեւս չի լուծվել:

Բանն այն է, որ ՀՀ քրեակատարողական վարչությունից դատապարտյալներին ասել են, թե նրանց տեղափոխելու են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ եւս գործում է դատապարտյալների պահման «բաց» ռեժիմ: Սակայն «Վարդաշեն»-ը պատրաստ չէ ընդունելու, քանի որ «բաց» ռեժիմով պահվող դատապարտյալների թիվն ավելացնելու համար ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որից հետո միայն «Կոշի» դատապարտյալներին կտեղափոխեն այնտեղ»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս