ՀԱԿ-ը խրախուսում է միասնական թեկնածուով հանդես գալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է՝ ՀԱԿ-ը խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։
Ընդգծելով, որ իրենց համար ամենակարևոր խնդիրը Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը և ռեժիմից ազատվելն է՝ Զուրաբյանը շարունակել է. “Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը մի կողմից ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն՝ մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որևէ գործարքի չի գնա և վճռական կլինի մինչև վերջ։ Հասարակությունը թող դատի՝ ով կարող է լինել այդ մարդը”։




Լրահոս