Ես կոկաին եմ օգտագործել, ինձ պարզապես հետաքրքիր էր փորձելը, սխալվել եմ. Ջոն Ջոնս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսածանր քաշային կարգում UFC -ի չեմպիոն Ջոն Ջոնսը մեկնաբանել է իր կողմից դոպինգի ստուգման թեստը ձախողելը: Թեստի արդյունքում նրա օրգանիզմում կոկաինի մետաբոլիտներ են հայտնաբերվել:

«Ես կարևոր հաղթանակ եմ տարել, սակայն միևնույն ժամանակ այդ լուրն եմ ստացել, այդ իսկ պատճառով էլ տրամադրությունս միանշանակ չէր»,- ասել է Ջոնսը Fox Sports-ին տված հարցազրույցում:

«Ես գիտեի, որ թեստի արդյունքները դրական կլինեն, սակայն ոչ մի կերպ չէի կարող ազդել դրա վրա: Ես գերադասեցի կենտրոնանալ մենամարտի նախապատրաստմանը: Ինչո՞ւ դա արեցի: Ես ինձ արդարացում չեմ հորինի: Երեկույթի էի  ու այդպես ստացվեց: Ես դրանում ոչ մեկին չեմ մեղադրի, ես վախկոտ չեմ: Ես չէի ասի, որ սխալ եմ կատարել, քանի որ գիտակցաբար որոշել եմ օգտագործել այն, ինչ արդյունքում հայտանաբերվել է իմ օրգանիզմում: Պարզապես սխալվել եմ:

Կոկաին օգտագործել եմ համալսարանում: Ինձ պարզապես հետաքրքիր էր փորձել, ոչ մի լուրջ բան: Իմ ողջ կյանքի ընթացքում ես արգելված դեղահաբեր չեմ օգտագործել, որոնք կբարելավեին իմ ելույթները: Վերականգնողական կենտրոնում 24 ժամ եմ անցկացրել, խոսել եմ տարբեր բժիշկների հետ, նրանք որոշում են կայացրել, որ ես կախվածություն չունեմ: Ես ներողություն եմ խնդրել Դան Ուայթից, իմ ընտանիքից ու մարզիչից, ինչպես նաև ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից»,- գրում է Ջոն Ջոնսը:




Լրահոս