Armlur.am-ի աղբյուրները քիչ առաջ հայտնեցին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես կլինի Գյումրիում՝ մասնակցելու համար Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցիում կայանալիք Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, և որ նրան ուղեկցելու են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կառավարության մի շարք ներկայացուցիչներ:
Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ եկեղեցու առջև դրված են արդեն ՀՀ նախագահի և վարչապետի կողմից ուղարկված ծաղկեպսակները, սակայն նրանք դեռ այնտեղ չեն: Սուրբ Նշան եկեղեցիում և հարակից տարածքում այս պահին մեծ թվով մարդիկ են հավաքվել: