ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը հուսադրող են. Սամվել Բալասանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ողբերգությունը ցնցել է մի ամբողջ քաղաք, մի ողջ ազգի, իրոք սուգ է քաղաքում: Այսօր վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստան արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Այսօր այդ զգացողությունն ունի ամեն մի քաղաքացի: Երբ Սերյոժային բերում էինք Գյումրի, մեզ միացան 70 ավտոմեքենա՝ փոքրիկ Սերյոժայի լուսանկարով», – նշեց նա:

Գյումրիի քաղաքապետը հայտարարեց, թե վստահ է, որ հանցագործը կստանա  իր արժանի պատիժը և այն կկրի Հայաստանում:

«Մենք պատասխան ստացանք ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարից և նրա խոսքերը հուսադրող են: Ծանր զգացողություններ են և հնարավոր չէ ներկայացնել: Սերյոժան հրեշտակ է դառնալու և վերևից մեզ հետ է լինելու», – հավելեց նա:




Լրահոս