Յոթ օր ու յոթ գիշեր պայքար է եղել մեր փոքրիկի համար. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գյումրեցիներին վստահեցրեց, որ արվել են բոլոր հնարավոր ու անհնար թվացող գործողությունները՝ փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկելու համար, բայց, ավաղ, հնարավոր չեղավ փրկել նրան: Այս
մասին հունվարի 20­-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Յոթ օր ու յոթ գիշեր պայքար է եղել մեր փոքրիկի համար: Աշխարհի բոլոր լուրջ բժշկական կենտրոնները միավորվել էին, այդ թվում` մեր ռուս գործընկերներն ու հայաստանցի առաջատար բոլոր բժիշկները, բայց այդ՝ յոթ օր ու յոթ գիշերվա պայքարի ընթացքում չհաջողվեց կայունացնել վիճակը: Մենք բոլորս, կարող եմ ասել, որ ոչ միայն սգում ենք, այլ նաև շատ անձնավորված ենք ընդունել այս կորուստը», ­- նշեց ՀՀ առողջապահության նախարարը` ավելացնելով, որ արդարությունը պետք է լինի անխուսափելի և լիարժեք:

«Ոչ որպես ՀՀ քաղաքացի, այլ նաև մարդ՝ խորապես սգում եմ մեր ժողովրդի հետ միասին, եւ կարծում եմ, որ արդարադատությունը պետք է լինի անխուսափելի և լիարժեք»,­ – ավելացրեց Արմեն Մուրադյանը:




Լրահոս