ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազին դեռեւս չի դիմել. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն չի դիմել:

Եվ ընդհանրապես չկա որևէ նշան, որ հայ–ռուսական բանակցությունների ընթացքում նման հարց ընդհանրապես քննարկվում է: Հայաստանի իշխանությունները կարծես թե համակերպվել են այն մտքի հետ, որ Պերմյակովը պետք է մնա ռուսական ռազմաբազայի տարածքում, և գոհ են նրանից, որ մեր քննիչները ժամանակ առ ժամանակ նրան հարցաքննելու հնարավորություն կունենան:

Նշենք, սակայն, որ հայաստանցի քննիչները Պերմյակովին կարող են տեսնել միայն ռուսական կողմի թույլտվությունն ունենալու պարագայում: Երեկ, ի դեպ, տեղի է ունեցել առաջին այդպիսի շփումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս