Լևոն Ջուլֆալակյանի մոտ գրանցվել է սուր ինֆարկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր  Armlur.am-ը, Ծաղկաձորում գտնվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է: Անվանի մարզիկն ու մարզիչը շտապ տեղափոխվել է Երևան` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ստենդավորել են:

Armlur.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հարությունյանը նշեց, որ Ջուլֆալակյանի մոտ գրանցվել է սուր ինֆարկտ, ինչի հետևանքով էլ մարզիկի առողջական վիճակը վատացել է:

Մամուլի խոսնակի հավաստմամբ` Լ. Ջուլֆալակյանի առողջական վիճակն այժմ լավ է:

 




Լրահոս