Ավելի լավ է մեռնեմ, քան պարտվեմ. Գեղարդ Մուսասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը UFC on Fox 14-ի շրջանակներում Գեղարդ Մուսասին մենամարտ կանցկացնի 44-ամյա Դեն Հենդերսոնի հետ: Հայ մարզիկն ամբիցիաներով լեցուն է. նա հասկանում է, որ երկրորդ անընդմեջ պարտությունը երկար ժամանակով կջնջի նրա անունը տիտղոսի հավակնորդների ցուցակից:

«Մարտն ունի մեծ նշանակություն: Պարտությունից հետո դուք պետք է նորից բարձրանաք վեր, ինչը հեշտ չէ: Կարծում եմ, որ Հանդերսոնի նկատմամբ հաղթանակը կբարձրացնի իմ վարկանիշը և հնարավորություն կտա մենամարտել թոփ-5-ից մեկի հետ:

Դա շատ կարևոր մարտ է: Պարտության դեպքում ես կլքեմ թոփ-10-ը: Իմ անունն այլևս չի լինի օրակարգում: Ես կհաղթեմ կամ կմեռնեմ»,-ասել է Գեղարդը:

rt1




Լրահոս