Բժիշկները պայքարում են վիրավոր շարքայինի կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներների կողմից իրականացրած հարձակման հետևանքով վիրավորված շարքային զինծառայող Հովհաննես Ավանեսյանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, զինծառայողը կրծքավանդակի հատվածում ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել, և այժմ անհրաժեշտ է ողնաշարի վիրահատություն անցկացնել:

Բժշկի փոխանցմամբ՝ այժմ պայքարում են զինծառայողի կյանքի համար. նա շարունակում է դեղորայքային ազդեցության տակ մնալ:

Նշենք, որ Հովհաննես Ավանեսյանին երեկ Բերդի հոսպիտալից տեղափոխել են Երևան:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան հակառակարոդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում էր դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը:

Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը, վիրավորվել է Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը:




Լրահոս