UFC կիսածանր քաշային կարգում չեմպիոնի գոտու նախկին թեկնածու Դենիել Քորմիերը հայտարարել է, թե ում կցանկանար տեսնել որպես իր հաջորդ մրցակից:
«Գուստաֆսոնը հնչեղ անուն ունի և մենք երկուսս էլ ռինգ դուրս կգանք պարտությունից հետո: Այնպես որ սա իմաստ ունեցող մենամարտ է: Եթե ինձ ասեն, որ մենք Ալեքսանդրի հետ պետք է մենամարտենք, իսկ հաղթողը իրավունք կստանա մենամարտել Էնթոնիի կամ Ջոնի հետ, ապա ես համաձայն եմ:
Ամեն դեպքում դա պետք է հանրաճանաչ մեկը լինի: Որպեսզի բոլորն ասեն, որ Դենիելը նրան պարտության մատնեց և այժմ պետք է մենամարտի կա՛մ գոտու, կա՛մ դրա հավակնորդի կարգավիճակի համար»,-ասել է Քորմիերը: