ԷԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռեւս ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի գործունեության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:  “Ժողովուրդ”-ի խմբագրություն էին այցելել Հրազդան քաղաքի բնակիչներ Գագիկ Սեփոյանն ու Կառլեն Շահինյանը, որոնք պատմեցին, որ 2009թ. Հայրապետյանն իր հորեղբորորդու միջոցով որոշել է ֆուտբոլի դաշտ կառուցել: Իսկ երբ աշխատանքներն ավարտվել են, հրաժարվել է վճարել 50-60 աշխատողի հասանելիք գումարները: Նրանք երկար ժամանակ փորձել են Հայրապետյանից ստանալ իրենց քրտինքով վաստակած գումարը՝ մոտ 18 միլիոն դրամ, բայց ապարդյուն: Հայրապետյանը մինչ օրս հրաժարվում է վճարել բանվորների աշխատավարձը: ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը “Ժողովուրդ”-ին փոխանցեց, որ եթե մարդիկ չունեն պայմանագիր, ինչի՞ մասին է խոսքը: ,Ի՞նչ է նշանակում սարքեք, կվճարենք: Իրենք ինչ-որ պայմանագիր ունե՞ն: Էդպես ամեն մարդ կարող է գալ ու ամեն ինչ ասելե,-ասաց Ա. Մանուկյանը:




Լրահոս