Hetq.am-ը գրում է. Հայաստանում մեծահարուստների ու պաշտոնյաների շրջանում կարծես թե մոդա է դարձել վայրի կենդանիներին «ընտելացնելը» և իրենց հյուրանոցների, ռեստորանների բակում պահելը, սեփական առանձնատանը «մինի» գազանանոց կառուցելը:
ԱԺ պատգամավորների մի մասը ևս ունի վայրի կենդանիներ: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանն ունի գազանանոց, որտեղ պահում է տարբեր կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ ու վագրեր, Մանվել Գրիգորյանը՝ ջայլամներ, վագրեր, Մուշեղ Պետոյանը արջ է պահում, և այլն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ևս վայրի կենդանիների, մասնավորապես՝ վագրերի սիրահար է: Նա այդ սերը չի թաքցնում և մերթ ընդ մերթ իր վագրերի լուսանկարները հրապարակում է սոցիալական ցանցերի իր էջում:
«Ամեն մի մարդ, ինձ թվում է, փոքր հասակից էլ սիրել է կենդանի պահել, որը շուն, որը երևի կատու: Հետագայում արդեն տարիքի հետ կապված սկսում են ցեղական շներ պահել, ինձ թվում է` դա տարածված է մեր հայերի մեջ, հատկապես պատանեկան տարիներին»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պատգամավորը և հավելում, որ իր մոտ պահվող կենդանիներին վայրի չի կարող անվանել, «քանի որ նրանք հատուկ կենդանիներ են և Կարմիր գրքում են գրանցված»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում