Հայաստանը բանակցում է մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում 350-400 միլիոն դոլար:
Թերթի տեղեկություններով, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ և ՌԴ վարչապետներ Հ.Աբրահամյանն ու Դ.Մեդվեդևը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր): Հույսերը, որ ռուսական կողմը կհամաձայնի գազի դիմաց վճարումները ամբողջությամբ ընդունել ռուբլով, չնչին են: Սակայն մեծ է հավանականությունը, որ գոնե կիսով չափ վճարումները կիրականացվեն ռուբլով: Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս