ԲՀԿ հրավիրած խորհրդաժողովի ժամանակ այսօր ելույթ ունեցավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, թե այստեղ հավաքված են երկրի ճակատագրով մտահոգ և անհագիստ մարդիկ:
«Ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական` բոլորի համար: Նրանց պահանջը մեկն է` օր առաջ իշխանափոխություն: Այժմյան իշխանությունները սպառել են բոլոր ռեսուրսները, ունեն զրոյական վստահություն: Տվե՛ք որևէ ոլորտի անուն, որտեղ չկա ձախողում, բացարձակ ձախողում է ամենուր», – ընդգծեց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս ամենի մեղավորներից շատերն այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում և որպես օրինակ բերեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը:
«Ֆեյսբուքյան իր էջերում հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ է կազմակերպում Օբամայի հետ: Սա բացարձակ անպատժելիության մասին է խոսում», – ընդգծեց նա:
Ն. Զոհրաբյանը նշեց, որ այստեղ են ճանապարհային քարտեզ կազմելու համար, որն էլ կտանի իշխանափոխությանը: