Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողովի կեսից լքեց դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովն այս պահին դեռ շարունակվում է: Սակայն ԲՀԿ առաջնորդը ներկա չէ:

Նա խորհրդաժողովի կեսից լքեց դահլիճը: Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ի պատասխան այն հարցի, թե ուր է Գագիկ Ծառուկյանը, պատասխանեց, թե գնացել է կարևոր հանդիպման, որը պլանավորված չէր:

Իվետա Տոնոյանն ասաց, որ խորհրդաժողովի վերջում, հավանաբար, Գագիկ Ծառուկյանը կհասցնի գալ:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մինչ այդ լրագրողների բազմաթիվ հարցեր թողել էր անպատասխան՝ ասելով, որ հավաքի վերջում կխոսի:

Իսկ լրագրողներից մեկի հարցին՝ բայց Դուք լինելո՞ւ եք հավաքի վերջում, Գագիկ Ծառուկյանը չի պատասխանել:




Լրահոս