ՆԱ ՀԵՌԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից վախճանվել է հայ թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը: Դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր դեռ 1958թ.՝ ավարտելով Երեւանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Երկար տարիներ աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր:
Գ. Նովենցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 24-ին, Սբ. Հովհաննես եկեղեցում (ժ.18:00-20:00), իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (ժ.12:00-14:00):




Լրահոս