Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը:
Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի համագործակցության ընդլայմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերը: