Wall Street Journal-ը պատմել է Բեռլինի՝ Պուտինին ներկայացված վերջնագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնագիր է ներկայացրել՝ սպառնալով Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան հրաժարվի Գերմանիայի ու Ֆրանսիայի՝ Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման առաջարկներից: Այս մասին այսօր գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Հրատարակչությունը պարզաբանում է, որ Մերկելը պահանջել է Պուտինից խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ կողմնորոշվել մինչ փետրվարի 11-ին կայանալիք Մինսկում հանդիպումը:

Չի բացառվում, որ դեպքերի որոշակի ուղղությամբ զարգանալու դեպքում Գերմանիան աջակցի Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ ծրագրին, չնայած որ մինչ օրս Բեռլինը դեմ է եղել այդ քայլին:

Անձամբ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մինսկում հանդիպումը կկայանա միայն այն պայմանով, եթե մինչ այդ Մոսկվան կարողանա եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնել մի շարք հարցեր, իսկ թե ինչ հարցեր, Պուտինը չի պարզաբանել:




Լրահոս