«ԱրմենՏել»-ի տնօրենը` ընկերության չարաշահումների մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, անդրադառնալով նախկինում «ԱրմենՏել» ընկերությունում տեղի ունեցած հնարավոր չարաշահումների հարցին, կարծիք հայտնեց, որ ընկերությունը ցուցաբերել է մաքսիմալ օժանդակություն գործի բացահայտման համար, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ են եղել բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ:

Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլից Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն 4 տարի ղեկավարելով այս ընկերությունը՝ 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Արդյունքում՝ մեկ տարին անց՝ հուլիսի 10-ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 6 մլն դոլարի յուրացման մասով:

-Պարո՛ն Պյատախին, ի՞նչ կասեք Ձեր կողմից ներկայումս ղեկավարվող ընկերության նախկին տնօրենի յուրացումների եւ փախուստի մասին:

-Ես չեմ կարող ասել, թե որտեղ է գտնվում Իգոր Կլիմկոն, որովհետեւ, երեւի թե, համապատասխան մարմինները պետք է իմանան, բայց կարդում եմ տեղեկությունները, որոնք զետեղված են մամուլում: Ինչպես նաեւ կարդում եմ Իգոր կլիմկոյի պատասխանները: Ուզում եմ խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր»:

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս