Զոհված զինծառայողը Վանաձոր քաղաքից էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ավագ-լեյտենանտ 23-ամյա Տիգրան Սիմոնյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Տիգրան Սիմոնյանի տան անդամները դեռևս տեղյակ չեն տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին:

Նշենք, որ զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ` 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Տ. Սիմոնյանը զոհվել է մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում:




Լրահոս