Տեղի է ունեցել Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը և հիմնադրամի ներդրումների պահեստավորման կանոնակարգը: Փոփոխություններ են կատարվել հիմնադրամի հաստիքացուցակում:




Լրահոս