Aravot.am-ը գրում է. «Ավետիսյանների սպանդից հետո Գյումրիում անմիջապես տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների, մեծամասամբ սպաների ընտանիքները լքում են Գյումրին:
Շատերը այս դեպքից հետո ՌԴ են ճանապարհել իրենց կանանց ու երեխաներին՝ մնալով միայնակ, իհարկե հույս ունենալով, որ իրենք էլ կգնան, արագ կհարթեն Հայաստանից իրենց տեղափոխման հարցը:
Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող հագուստի խանութներից մեկում ականատես եղանք հրաժեշտի պահի. ռուս զինվորականի կինը եկել էր ընդմիշտ ցտեսություն ասել խանութի սեփականատիրոջը, որտեղից մշտապես առեւտուր էր արել ու արդեն ընկերացել:
Խանութի տերը, որը կին է, մեզ դժգոհեց, որ իր հաճախորդների մեծ մասը ռուս զինվորականների ընտանիքի անդամներն են:
«Ոչ, մենք ռուսների ու հայերի միջեւ բացարձակ տարբերություն չենք դրել, ինչ զեղչ անեմ հայերին, նույնը կանեմ ռուսներին, նրանց հետ շփվում եմ, նորմալ մարդիկ են: Գյումրեցիները ագրեսիվ վերաբերմունք ցույց տվող մարդիկ չեն, ուղղակի ռուսներին ֆինանսապես ձեռնտու չէ այլևս մնալ Գյումրիում»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում: