Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մեկ ամիս:
Ռեմսին վնասվածք էր ստացել «Լեսթեր»-ի (2:1) դեմ խաղի ժամանակ: Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ ֆուտբոլիստի վնասվածքն իրեն անհանգստություն է պահանջում:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: