Բելառուսը, որը տարեկան շուրջ 20 միլիարդ խմ ռուսական գազ է գնում, անցած տարվա վերջից դրա դիմաց վճարում է ռուբլիով:
«Գազպրոմի» ֆինանսատնտեսական վարչության պետ Անդրեյ Կրուգլովը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Օրինակ՝ Բելառուսի հանրապետության հետ մենք, վաղուց է, ռուբլիով ենք գործարք վարում»:
Ավելի վաղ հայտարարություններից մեկում ֆինանսիստը նաև նկատել է, որ ընկերությունը «Լեհաստանի հետ հեղուկ գազ մատակարարելու ոչ մեծ պայմանագիր ունի կնքած»: