Յանուկովիչը խոստանում է վերադառնալ Ուկրաինա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կվերադառնա Ուկրաինա, հենց որ հնարավորություն ունենա:

«Հենց հնարավորություն հայտնվի, ես կվերադառնամ ու ամեն ինչ կանեմ, որ թեթևացնեմ ուկարինացիների կյանքը»,- մեջբերում է Յանուկովիչին ՌՒԱ «Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել էր երկրի նախագահի կոչումից: Յանուկովիչին ու այլ պաշտոնատար անձանց մեղադրել են զանգվածային սպանությունների մեջ ու նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:

Յանուկովիչի գտնվելու հստակ վայրն անհայտ է, սական որոշ տվյալներով՝ նա այժմ գտնվում է Ռուսաստանում:




Լրահոս