Հովհ. Սահակյանը մտավախություն չունե՞ր, որ Գագիկ Ծառուկյանը «Դոդի Գագո» ասող ՀՀԿ-ականներին ծեծի կենթարկի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այն մարդկանց թվին է պատկանում, ով երիտասարդ տարիքում եղել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի աշակերտը: Պատգամավորն Անդրանիկ Մարգարյանի հետ ծանոթացել է, երբ դեռ շատ երիտասարդ էր ու չէր էլ մտածում քաղաքականությամբ զբաղվելու մասին:

Հովհաննես Սահակյանը մշտապես մտածել է, որ ինքն աշխատելու է դատախազությունում՝ որպես քննիչ: Սակայն Մարգարյանի հետ հանդիպումից հետո նրա կյանքը 180 աստիճանով փոխվել է:

Armlur.am-ի զրուցակիցը ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին շարունակում է իր մտերիմ ընկերը համարել: Հովհաննես Սահակյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այցելում են վերջինիս ու տանում այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրան:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս