Հռոմում ընթանում է ավանդական դարձած Gay Village ամառային փառատոնը, որը տարեկան շուրջ 300 հազար հյուրեր է հավաքում,- գրում է rosbalt.ru-ն:
Այս տարվա ծրագիրն իր մեջ բազմատեսակ զվարճանքներ է ներառում՝ համերգներ, կաբարե, թատերական ներկայացումներ, մարզական միջոցառումներ, գրական ընթերցումներ և այս տարվա նորույթը՝ Gender DocuFilm Festival-ը: Տոնակատարությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը: