Այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերություններին:
«Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը: Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարևանների հետ կոչվող քաղաքական կեղծ «իդեան» իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միևնույն նժարին է դնում զոհին և դահճին: Սա իսկապես անթույլատրելի է:
Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում