Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով մշակույթի գործիչները կդիմեն նախագահին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀԺ»-ի տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը: Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ևս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան և մինչև ապրիլի 24-ը նման բան չի սպասվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս