Հրապարակ. Սննդի անվտանգության տեսչության պետին կալանավորեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
,Հրապարակըե գրում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի նկատմամբ օգոստոսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանք կիրառեց՝ բավարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը:
Արթուր Վարժապետյանը մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ: Կալանքի միջնորդությունը բավարարելուց հետո նրան տեղափոխել են ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանությունից դեպքի հետ կապված մանրամասներ պարզել չհաջողվեց: Սակայն Վարժապետյանի կոլեգաները, խոսելով կատարվածի մասին, միաբերան ասում էին, որ չեն հավատում, թե նա կաշառք կվերցներ: ,Շատ կարգին տղա ա, տենց բան հնարավոր չիե,-ասում էին նրանք: Նշենք, որ Վարժապետյանը սննդի անվտանգության տեսչության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա մայիսին:




Լրահոս