Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի հավատում, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Առաջին խաղում անգլիական ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել էր ֆրանսիական «Մոնակո»-ին:
«Ցանկանում ենք մրցաշրջանը դրական նոտայով ավարտել: Թիմից դրական արդյունք եմ ակնկալում Պրեմիեր լիգայում: Առաջին եռյակում տեղ ունենալու հնարավորություն ունենք:
Ցավալի է, որ 4-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում դուրս ենք մնում մրցաշարից: Ոչ ոքի չեմ մեղադրում: Այդ երեկո ամեն ինչ մեր դեմ էր»,- հայտարարել է Վենգերը: