![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/vardan-petrosyan-armlur-600x3371.jpg)
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելու խնդրանքով ՀՀ նախագահին կարող է դիմել միայն Վարդան Պետրոսյանը, որեւէ այլ անձ այս դեպքում իրավասու չէ նման խնդրանքով դիմել նախագահին: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ավելացրեց, որ Վարդան Պետրոսյանը չի դիմելու նախագահին:
Ավելին` դրա կարիքն էլ չկա, քանի որ, եթե դատական ակտը ուժի մեջ մտնի, դերասանը ազատության մեջ կլինի, քանի որ անզգույշ հանցագործությունների համար նախատեսվում է պատիժը կրել բաց ռեժիմով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում