Մարտի 10-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում քաղաքացին սարից գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (շտապօգնության աշխատակիցները տեղում են):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները (մոտ 200 մետր) ձորից դուրս են բերել Շ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Շ. Ս.-ն տեղափոխվել է “Սբ Գ. Լուսավորիչ” ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: