Ապօրինի ծառահատում Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սարգիս Ա.-ին։
 
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վերջինս ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ օգոստոս ամսվա ընթացքում տարբեր օրերի բենզասղոցի գործադրմամբ Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից ապօրինի հատել է 3 կանգուն և 1 քամատապալ լորենի տեսակի ծառեր։
 
Սարգիս Ա.-ն ասել է, որ առաջացած 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը տարբեր օրերի իրացրել է Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:
 
Պատճառված վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս