«Որեւէ հիմք չկա պահանջելու Հայաստանի վարչապետի հրաժարականը»:
Հայրենի տնտեսության մահվան, իսկ ավելի ճիշտ՝ մահամերձ վիճակի մասին լուրերը իշխանական գործիչները դեռեւս չափազանցված են համարում: Անշուշտ, հեռու չէ այն օրը, երբ անգամ իրենց լավատես ներկայացնողները կընդունեն, որ երկրի տնտեսությունն աղետալի վիճակում է: Հետաքրքիր է՝ էլ ի՞նչ պետք է լիներ, որ վարչապետի հրաժարականը հիմնավոր համարվեր: Տիգրան Սարգսյանն իր բոլոր նախաձեռնություններում ձախողվել է: Ու դա շատ լավ գիտակցելով՝ հավանաբար հիմա էլ հրաժարականին վերաբերում է այնպես, ինչպես ճգնաժամին. այդ մասին չի մտածում, որպեսզի խնդիրը չհասունանա: