ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մարզի քաղաքներում՝ Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում, Այրումում, սուր մրցակցություն է սպասվում: Նշենք, որ մարզկենտրոն Իջեւանում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կայացել են անցյալ տարի: Մարզի գյուղերի մեծ մասում էլ նախընտրական պայքարը թեժ է լինելու: Տավուշի ամենամեծ գյուղական համայնքում՝ Կողբում, գրանցված է համայնքի ղեկավարի չորս թեկնածու, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ գյուղում առկա է գյուղապետի հինգ թեկնածու, Նորաշենում՝ չորս: Սուր պայքար  է  սպասվում նաեւ մարզի քաղաքներում ավագանի ընտրվելու համար: Սեպտեմբերի 23-ին Բերդ քաղաքում ավագանու ընտրություններ նախատեսված չեն: Դիլիջանում ավագանու տասնհինգ տեղի համար առաջադրվել է 34 թեկնածու, Նոյեմբերյանում` 11 տեղի համար 16 թեկնածու: Նախընտրական արշավի մեկնարկից հետո մթնոլորտն աստիճանաբար լարվելու է:




Լրահոս