Սեպտեմբերից կմեկնարկի «Կարգին սերիալ»-ի թվով 5-րդ եթերաշրջանը, որը, սերիալի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանի խոսքերով, կտարբերվի նախորդից. «Սցենարն արդեն պատրաստ է, հիմա ընթանում են նկարահանումների պատրաստությունները: Ձեւաչափը նույնը կմնա, բայց կավելանան նոր դեմքեր, կլինեն նոր զարգացումներ: Անգամ կարող եմ ասել` հնարավոր է, որ ավելի լավը ստացվի, քան նախորդները»:
Նոր եթերաշրջանում կլինեն Սոֆայի ու Մոնիկայի կերպարները, որոնք կերտում են համապատասխանաբար Հասմիկ Ղարիբյանն ու երգչուհի Ռիփին: Նկարահանումներին կմիանա ու կշարունակի Վարդանի կերպարը կերտել սերիալի մյուս գլխավոր դերակատարը` Հայկոն: Նա այժմ Միացյալ Նահանգներում է:
ՆՈՐՈՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ