Ընտրություններն աստիճանաբար ձեռք են բերել ձեվական բնույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ընտրափոխություն” քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Հայաստանում թափանցիկ ընտրություններին աջակցելու պատրաստակամության մասին: Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.
“Հայաստանի անկախացման առաջին իսկ տարիներից` ընտրություններն աստիճանաբար ձեռք են բերել ձեւական բնույթ` կորցնելով իրենց պետականաստեղծ իմաստը՝ վերածվելով պարբերաբար կրկնվող անիմաստ ծիսակատարության` ընդհուպ մինչեւ 5000 դրամանոցների շքերթի:
Մենք, ներքոստորագրյալներս, ցանկանում ենք արատավոր գործընթացն ուղղել հակառակ ուղղությամբ: Ընտրությունները պետք է ենթարկվեն արմատական վերաիմաստավորման` փոխելով տեր-ծառա պատկերացումները: Պետության իրական տերը ՀՀ քաղաքացին է, որն արտահայտում է իր կամքը` ընտրությունների միջոցով՝ ընտրելով իրեն ծառայելու պարտավոր եւ յուրաքանչյուր քայլում իրեն հաշվետու իշխանությանը:
Մենք, գտնելով, որ ՀՀ քաղաքացիները արժանի են առաջին անգամ ազատ եւ թափանցիկ ընտրությունների մասնակիցը եւ ականատեսը լինելուն, հայտարարում ենք Ինքնորոշված քաղաքացիների համախմբի ստեղծման մասին՝ ովքեր կարեւորում են եւ պատրաստ են աջակցել թափանցիկ ընտրություններին Հայաստանում:
Կարեւորելով ՏԻՄ ընտրությունները` նախաձեռնությունը, որպես առաջին գործողություն, իրեն դնում է Գյումրիի բնակիչների տրամադրության տակ` պարտավորվելով ձեռքի տակ եղած բոլոր օրինական միջոցներով ապահովել ս.թ. սեպտեմբերի 9-ին Գյումրի քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թափանցիկ եւ օրինական ընթացքը: Մեր նախաձեռնության շարքերում կլինեն ինչպես ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր կհետեւեն ընտրությունների օրինականությանը ընտատեղամասերում, այնպես էլ ՀՀ քաղաքացիներ, ովքեր կվերահսկեն իրավիճակը ընտրատեղամասերից դուրս`անհրաժեշտության դեպքում նաեւ օրենքով չարգելված միջոցների գործադրմամբ:
Համախումբը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր կարեւորում են ընտրությունները, եւ կոչ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը”:




Լրահոս