Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը խնդրում Է ֆինանսների նախարարությանը՝ կրճատել իր աշխատավարձն ու կենսաթոշակը: Այդ մասին, ֆինանսների փոխնախարար Խրիստոս Ստայկուրասը հայտնել Է խորհրդարանի բյուջետային կոմիտեի նիստում: Նախագահ նաեւ առաջարկել Է կրճատել Հունաստանի բոլոր նախկին նախագահների թոշակները, ինչը, նախարարության գնահատմամբ, պետական բյուջեին տարեկան մոտավորապես 350 հազար եվրոյի տնտեսում կապահովի: Ըատ Հունաստանի նախագահի ՝ պետության ղեկավարի աշխատավարձը պետք Է նվազեցվի նախարարների եւ մյուս ծառայողների աշխատավարձի կրճատման հետ միասին:
Հունաստանի նախագահը խնդրում Է կրճատել իր աշխատավարձը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ