Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ իրավապահ մարմինները օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարել Ավան-Առինջում։
Արդյունքում երեք մարդ է բերման ենթարկվել: Armlur.am-ին հասած հավաստի տեղեկություններով, բերման ենթարկվածները եղբայրներ են՝ Սուրեն, Կարեն և Արմեն Երեմյանները։ Ի դեպ՝ վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ անդամ է, Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատերը։ Եղբայրները բավական մտերիմ հարաբերությունների մեջ են Երրորդմասցի Լյովիկի սպանության համար հետախուզվող քրեական հեղինակություն Գաստիկի հետ։
Նաև նշենք, որ armtimes.com կայքի տվյալներով, ապօրինի զենք կրելու համար ձերբակալվել է Գաստիկի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը՝ Գաբո մականունով։