Նեթանյահուն հաղթում է Իսրայելում կայացած ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կողմից ղեկավարվող «Լիկուդ» կուսակցությունը հաղթանակ է տարել երկրում երեքշաբթի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում:

Թել-Ավիվում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Իսրայելի վարչապետն ընտրությունների արդյունքներն անվանել է մեծ հաղթանակ:

«Չնայած ամեն ինչին` մենք մեծ հաղթանակ ենք տարել ժողովրդական ճամբարի համար»,- մեջբերում է Նեթանյահուին Reuters-ը:

Ի պատասխան` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբարը» կոչ է արել չշտապել հաղթանակի մասին հայտարարություններով, քանի դեռ չեն հրապարակվել քվեարկության վերջնական արդյունքները:




Լրահոս