Հյուսիսային Կորեան սպառնացել է ամեն վայրկյան միջուկային զենք արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային պատերազմ սկսել, հենց որ սպառնալիք զգա, հայտարարել է Մեծ Բրիտանիայում ԿԺԴՀ դեսպան Հեն Հակ Բոն SkyNews-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով` Փհենյանը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ միջուկային մարտագլխիկով հրթիռ արձակել:

«Մենք դատարկ խոսքեր չենք ասում: Մենք հենց այն ի նկատի ունենք, ինչ ասում ենք: Միայն Միացյալ Նահանգները չէ, որ ունի միջուկային զենքով հարվածներ հասցնելու մենաշնորհ»,- ասել է դեսպանը:

Մարտի 13-ին հաղորդվում էր, որ Փհենյանը ցամաք-օդ 7 հրթիռ է արձակել  Արևելաչինական ծովի ուղղությամբ:




Լրահոս