Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Gallup» ամերիկյան հետազոտական ընկերությունը փորձել է երջանկության մասին հարցումներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Յենի Ասիա» լրատվական կայքը հաղորդում է, որ մարտի 21-ին նշվող ՄԱԿ-ի կողմից սահմանված Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ «Gallup»-ը լայնամասշտաբ ուսումնասիրություն է անցկացրել 143 երկրներում: Ստացված արդյունքների համաձայն` ամենադժբախտ երկիր է ճանաչվել Սուդանը, 2-րդ տեղում հայտնվել է Ալժիրը, որտեղ օրեր առաջ իրականացված ահաբեկչության հետևանքով 20 մարդ էր զոհվել, իսկ 3-րդ տեղը հավասար միավորներով կիսել են Թուրքիան, Բանգլադեշը և Սերբիան:
Հիշեցնենք, որ 2013 թվականին անցկացված նույնանման հարցման արդյունքներով Թուրքիան աշխարհի 135 երկրների շարքում երջանկության ցուցանիշով զբաղեցրել է 97-րդ հորիզոնականը: