Փարիզի օդի ախտոտվածության պատճառով սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի ու նրա արվարձանների երկնքում, արդեն մեկ շաբաթ է, ֆիքսվում է մարդու առողջության համար վտանգավոր PM10 վտանգավոր մասնիկների բարձր առկայություն: Թունավոր մառախուղի պատճառով քաղաքի իշխանությունները վճռական քայլերի են դիմել՝ այսօրվանից սահմանափակելով համապատասխանաբար կենտ-զույգ համարանիշների համակարգով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այսպիսով` մայրաքաղաքի փողոցներ մարտի 23-ից կարող են դուրս գալ միայն այն տրանսպորտային միջոցները, որոնց պետհամարանիշի վերջին թիվը կենտ է:

ՏԱՍՍ-ը նշում է, որ սույն որոշումը հեշտությամբ չի ընդունվել. Փարիզի քաղաքապետարանը դեռևս հինգշաբթի օրը սկսել է ահազանգել՝ դիմելով կառավարությանը հատուկ տրանսպորտային ռեժիմ մտցնելու խնդրանքով, սակայն, տարբեր մտավախություններից ելնելով` Մատինյոնի պալատը հապաղել է պատասխանի հարցում:




Լրահոս