Ապրիլի 1-ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ կառավարությունը, 2006 թվականի հատուկ որոշմամբ, այդ օրը պետականորեն ճանաչեց որպես Հումորի և երգիծանքի օր:
Այս օրը յուրաքանչյուրը փորձում է որևէ հետաքրքիր ձևով բարի, երբեմն էլ` չար կատակ անել: Հաճախ դեպքերն այնպես են զարգանում, որ նույնիսկ ամենաանմեղ կատակը կարող է վատ հետևանքներ ունենալ:
Armlur.am-ը փորձեց մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել, թե իրենք ապրիլի 1-ին ինչպես են սիրում խաբել իրենց ծանոթներին: Հարցվածները հիմնականում դժվարանում էին որևէ հիշարժան կատակ նշել, սակայն շատ խաբելու և խաբվելու մասին բոլորն էին նշում:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան