Մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է։ Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը:

Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5 տոկոսը), Ղրղըզստանը (31.5 տոկոսը), Նեպալը (28.8 տոկոսը), Մոլդովան (24.9 տոկոսը) և Տոգոն (23.8 տոկոսը): Վրաստանում այդ ցուցանիշը 12 տոկոս է, Ադրբեջանում 2.9 տոկոս: Տրանսֆերտների մեծ ծավալը նշանակում է, որ աշխատուժը արժեք է ստեղծում ոչ թե իր հայրենիքում, այլ ուրիշ երկրներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս